Օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի մոտակայքում «Գազ 3110» մակնիշի 30ՕՍ883 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Թ., ծնվ. 1956թ.) կայանված դիրքից սահել է դեպի ջրամբարը և հայտվել ջրում, ինչից Ա.Թ.-ը տեղում զոհվել է, իսկ ուղևոր Ա. Բ.-ը (ծնվ. 1969թ.), մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Ջրափրկարարները և հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին: