Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա Ուզբեկստանի քաղաքացուն, ով փետրվարի 6-ին առևանգել էր 8-ամյա Վասիլիս Գալիցինային, բռնաբարել և սպանել:
Երեխայի մարմնի վրա ոստիկանները հայտնաբերել են բահի հարվածների հետքեր:
Vesti.ru-ն տեղեկացնում է, որ մանակպիղծն աշխատել է նույն քաղաքի գովազդային գործակալությունում: Տեղի ոստիկանությունը կարողացել է գտնել վկաներ, որոնք երեխայի անհետացման օրը տեսել են նրան դպրոցում: Երեխայի մարմինը գտել են ճամփեզրին: