«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն Է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել Է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։
Ինքը Դարբինյանը, թերթի հետ զրույցում ասել է, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։
Թերթի տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: