«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա առաջմորդողում գրում է.

Երիտասարդ աղջիկը հերթական խայտառակ միջադեպի մասին է պատմում․ եղբայրը մեքենայով ճանապարհ գնալիս է եղել, կողքից հայտնի օլիգարխներից մեկի «կորտեժն» է անցել՝ հղփացած թիկնապահների ջիպազգիները, առանց կարմիր լույսի ու արագաչափի նայելու, սլացել են մայրուղով և խփել-կոտրել մեքենայի հայելին։ Եղբայրը հետևից նշաններ է արել, որ կանգնեն՝ սկզբում լուսային, ապա ձայնային, բանի տեղ չեն դրել «հաբռգածները»՝ քշել են, հեռացել։ Երիտասարդը որոշել է հետևներից հասնել և կանգնեցնել, որ ԱՊՊԱ կանչեն և իր վնասը փոխհատուցեն։ Մի քանի կիլոմետր գնալուց հետո ջիպերը կանգնել են, թիկնապահներն իջել են մեքենաներից և «հանդուգն» վարորդին ծեծի ենթարկել։ Այնպես են ծեծել, որ տղան հիվանդանոց է ընկել, մի քանի տեղից դեմքին կար են դրել։ Օրեր անց հայտնվել է տանը՝ պատահարի ակնառու ապացույցները դեմքին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: