«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվողն Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:
Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ: Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին եւ «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ-չափագետ է:
Այսպիսով, արդեն բացահայտ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և Հայկական վերածնունդի օգտին:
Հովհաննես Մարգարյանը չհերքեց նաեւ այս հնարավորությունը: «Ավետիսը քաղաքում ճանաչված տղա է, երկու բուհ է ավարտել, լավ իրավաբան է: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանելուն, կսկսի քարոզարշավը, ամեն մարդ իր տեսակետը կհայտնի»,-ասաց նա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: