«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աշխատանքային պարտականությունները կատարելիս իրենց կրծքի աջ հատվածում կկրեն փոքրիկ տեսանկարահանող սարքեր։ Թե ոստիկանության համակարգում ինչու են նման հանճարեղ գաղափար մտածել ու ինչ նպատակով, պատասխանատու անձինք դեռևս չեն ցանկանում բացատրել։
ՃՈ պետ Արման Հակոբյանը երեկ թերթի լրագրողին միայն հայտնել է, որ դեռ վերջնական որոշում չկա, որ այսօրվանից կգործի այդ նորամուծությունը, նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Մինչդեռ կարելի է ենթադրել, որ «գայիշնիկներին» վերահսկելու նոր եղանակ են մտածել»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: