Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.55-ին, 1985 թ. ծնված Ժորա Գյուլզադյանի վարած «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 75 տան մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել գազատար խողովակին:
Վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ամուսնացած էր, և կինը հղի է, ում եղբայրը նույնպես տարիներ առաջ ավտովթարի հետևանքով է զոհվել և այն ժամանակ եղբոր կինը նույնպես հղի է եղել։


