«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա առաջնոդող հոդվածում գրել է.
«Հետաքրքիր ժողովուրդ ենք՝ անգամ այն, ինչ սիրում ենք ու հաճույքով ենք անում, չենք կարողանում լավ անել։ Ուզենալ-չկարողանալու հանգամանքն ամեն ինչում է առկա, բայց դա զարմանալիորեն վերաբերում է նաեւ տոներին, հանդիսություններին, հիշարժան օրերին, մեզ համար սիրելի իրադարձություններին։ Հարսանիք, ծնունդ-կնունք սիրում ենք, բայց չենք կարողանում դրանք լիարժեք տոնի վերածել, ծեսեր մշակել, անգամ լավ պարային երաժշտություն չենք կարողանում ստեղծել, որ տոնն աղմուկի չվերածվի ու ուրախացնելու փոխարեն չհոգնեցնի մասնակիցներին։ Երեւի ոչ մի ազգ այդքան չի սիրում իր ժառանգներին՝ զավակներին ու թոռներին, ինչքան մենք՝ հայերս։ Բայց մեր սերը հաճախ խանգարում է նրանց լավ, պիտանի մարդ դառնալուն, ուրախ ու անկոմպլեքս մեծանալուն, իր տեղը կյանքում գտնելուն։ Մենք կամ «ջերմոցի բույսեր» ենք դաստիարակում, կամ աշխատելու, պայքարելու անընդունակ «փափկամորթներ»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: