«Ասում են, թե որոշ «ընդդիմադիր» գործիչներ, աշնանային քաղաքական թոհուբոհի մեկնարկից առաջ, տեղը տեղին հանգստացել են արտերկրում։ Նրանց թվում է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Ասում են նաև, թե նա բավականին հետաքրքիր «հյուրախաղեր» է ունեցել տարբեր երկրներում, վերջին հանգրվաններից մեկն էլ եղել է Բաթում քաղաքը։ Այստեղ նա իջևանել է հայտնի «Շերատոն» հյուրանոցում, որի թանկարժեք ծառայությունները շարքային հարուստի գրպանին հասու չեն։
Հիմնականում պաշտոնյաներ հյուրընկալող այս օբյեկտում գործում է նաև խաղատուն»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: