«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է.

«ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միջոցառումների մեկնարկից առաջ մի կողմ էր տարել ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի Սամո) և զայրալից ժեստերով ու դեմքի ընդգծված ջղային արտահայտությամբ մի քանի րոպե շարունակ ակնհայտորեն նախատում էր նրան:

Օգանովսկին կարմրատակել էր և տպավորությունն այնպիսին էր, որ անհաջող փորձեր է անում ինչ-որ բան բացատրելու: Այդ ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և հրապարակում կանգնած հյուրերը սպասում էին զրույցի ավարտին:

Մեր բոլոր փորձերը՝ ճշտելու, թե ինչ թեմայով էր Սերժ Սարգսյանի այդ կոշտ խոսակցությունը ԼՂՀ պաշտպանության փոխնախարարի հետ, ապարդյուն անցան, մինչև ուշ երեկո մեր բազմաթիվ հեռախոսազանգերին Օգանովսկին այդպես էլ չպատասխանեց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: