Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբում հանդիպել է սույն թվականի ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ: Բանակի հրամանատարն իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու նաև վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ունեցած ծանրակշիռ ավանդը այսօրվա և գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց:
Վերջում գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին: