Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանին հանդիպել է երեկ երեկոյան. «Լավ էր, առույգ էր, հենակներով շարժվում է: Ինձ թվում է՝ քիչ է սնունդ ընդունում, երբ այդ մասին հարցնում ես, ասում է՝ ոչ ախորժակ ունեմ, ոչ հավես: Երևի ինչ-որ ներքին լարվածություն կա: Երեկվա մեր խոսակցության ժամանակ խոսում էինք նրա ստացած վնասվածքից, և նա ասաց, որ թուրքի գնդակից ստացած վնասվածքներն ավելի տանելի էին, քան այս գնդակից ստացածը: