Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: