«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել։
Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր։ Նա գրավի դիմաց է ազատ արձակվել կալանքից, և մեղադրող դատախազը պահանջել է կալանավորել 2,5 տարով։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Դերենիկ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին և նրա քեռու որդուն՝ անունը Ալիկ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»- ի տեղեկությունը միջադեպի մասով՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ Տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է անպատժելիությունը նոր հանցագործության առիթ դառնում»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: