Google-ի հարկային խարդախությունները հասել է մինչև բրիտանական խորհրդարան: Կազմակերպության ղեկավարները ստիպված են բացատրություն տալ խորհրդականներին, թե ինչպես են կարողացել պետական գանձարան վճարել ընդամենը 6 մլն ֆունտ ստերլինգ 395 մլն ֆունտ ստերլինգ եկամուտի պայմաններում:Այս մասին նշում է RT գործակալությունը:
Բյուջետային հանձնախմբի ներկայացուցիչ Մարգարեթ Հոջը հայտարարել է, որ Google «իրական սատանա է և չնայած որ կազմակերպության բոլոր գործողությունները դե յուրե միանգամայն օրինական են, սակայն դե ֆակտո նրանք անբարոյական և ցինիկ են»:
Google-ի դստեր կազմակերպությունը գրանված է Մեծ Բրիտանիայի տարածքում, սակայն բոլոր ֆինանսական հոսքերը գալիս են սկզբում Իռլանդիա, իսկ այնուհետև Բերմուդյան թերակղզիներ, որտեղ կորպորատիվ հարկեր գոյություն չունեն: Բյուջետային հանձնախմբի ներկայացուցիչները մեղադրել են Google-ին նրանում,որ վերջինս փաստացիորեն օրինական հիմունքների հիման վրա խուսափել է հարկերի վճարումից: Նման մեղադրանք հարուցվել էր նաև Amazon կազմակերպության նկատմամբ, որը Բրիտանիայի տարածքում ունի շուրջ 15.000 աշխատակից կազմակերպության մոտ 10 օբյեկտներում, իսկ ֆինանսական բոլոր գործողությունները տեղի են ունենում Լյուքսեմբուրգի տարածքից:
Անգլիայի խորհրդարանը համոզված է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել վերջ տալու փողերի հոսքին երկրից,քանի որ օֆշորային գործողությունները կործանում են երկիրը: