Մեզ՝ անկախության սերնդիս համար, Հանրապետության հրապարակը անկախության խորհրդանիշներից է։ Մեր գիտակցության մեջ այն ասոցացվում է կառավարական մասնաշենքերի, բանկերի, Մարիոթի և այլ կապիտալիստական երևույթների հետ։
Նախորդ սերունդների համար այն Հայաստանի Երկրորդ Հանրապետության խորհրդանիշն էր՝ Լենինի Հրապարակը։ Այն ասոցացվում էր մայիսմեկյան բանվոր-աշխատավորական շքերթների, Սովմինի շենքերի, Արմենիա հյուրանոցի, Արարատի «պոդվալի» և իհարկե Լենինի արձանի հետ։
Անկախ Հայաստանը հռչակվեց կառավարության նիստերի դահլիճում, խորհրդային Հայաստանը վախճանվեց Լենինի հրապարակում՝ գոնե իմ գիտակցության մեջ...
Լենինի արձանի ապամոնտաժման տեսանյութում են Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը, Համբարձում Գալստյանը, Խաչիկ Ստամբուլցյանը, ՀՀՇ-ի Գևորիկը և այլ հայտնի ու անհայտ մարդիկ։ Նկարահանում է Տիգրան Սարգսյանը։
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: