«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պող. 39, 41, 43, 45, 47, 49, 51, Նժդեհի փող. 33, 35, 37, 39 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: