«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է անհարմար դրության մեջ. բանն այն է, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել ՀՅԴ-ն, և մարզպետը որպես պարտաճանաչ կուսակցական, պետք է օգնի ՀՅԴ-ին՝ գոնե 6 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Սակայն մյուս կողմից պետական կառույցներին, այդ թվում մարզպետարաններին, հրահանգ է իջեցվել՝ աշխատել ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքի օգտին և ապահովել նրանց համար պատշաճ տոկոսներ: Ու հիմա մարզպետ Սիմոնյանը ստիպված է լինելու երկու ֆրոնտով աշխատել:

Բայց այստեղ խնդիրն այն է, որ և ՀՅԴ-ն, և ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը Գյումրիում հեղինակություն չունեն, մեզմ ասած, ուստի՝ մարզպետի առաջ շատ դժվար խնդիր է դրված»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: