Թիկնապահները,քարտուղարներն ու տան աշխատողներն Ամերիկայում սիրում են դատի տալ իրենց նախկին տերերին: Դա լավ գումար աշխատելու միջոց է : Այս անգամ էլ դատի են տվել  աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագային: Հայցն ընդդեմ երգչուհու ներկայացրել է  իր օգնական Ջենիֆեր Օ Նիլը:

Երգչուհու օգնականը պահանջում է վճարել իրեն 220 հազար ֆունտ, քանի որ Լեդի Գագան ստիպել է իրեն արտաժամյա աշխատանքներ կատարել:

«Եսբ ստիպված էի լինում ամբողջ օրս նրա հետ անցկացնել,անգամ քնում էի նրա հետ նույն մահճակալում, որովհետև նա վախենում էր միայնակ քնելուց»,- ասել է Ջենիֆեր Օ Նիլը:

Իսկ երգչուհին ժխտում է իր հասցեին արված մեղադրանքները և նշում է , որ իր օգնականն իր համար լավ ընկերուհի է եղել,-գրում է cosmo.ru-ն: