Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը: