«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառմում», անդրադառնալով կառավարության հրաժարականին՝ հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և հիշեցրել, որ իրենք ոչ թե կոնկրետ կառավարության հետ էին պայմանավորվել, այլ Սերժ Սարգսյանի:

«ՉԻ» – Եվ, իսկապես, ինչո՞ւ պիտի ՀՅԴ պորտֆելներին ինչ-որ բան սպառնա: Նրանց համար ի՞նչ տարբերություն, թե նոր կառավարությունն ինչ ծրագրով կաշխատի: Իրենք, օրինակ, նախորդ (Հովիկ Աբրահամյանի) կառավարության ծրագրին դեմ էին քվեարկել, բայց հետո հանգիստ վերցրեցին պորտֆելները և սկսեցին «կյանքի կոչել» այդ ծրագիրը: Այնպես որ՝ իրենց համար մեկ է:

Ի դեպ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին է հայտարարել, թե «ես որ՝ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ, ես մնալու եմ»:

Մի խոսքով՝ իսկույն երևում է, որ Կարեն Կարապետյանը վճռականորեն է տրամադրված: Չի բացառվում անգամ, որ համակարգային փոփոխությունների շրջանակներում կադրային ջարդ իրականացնի ու մի քանի ԺԷԿ-ի պետ փոխի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: