Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր՝ Անահիտը, Արամը, Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը և Մարգարիտը։ Ավագ երեք որդիները կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Կրտսեր որդին՝ Կարենը, շատ փոքր էր այդ ժամանակ։
Արամը զոհվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը՝ Ղարաքիլիսայի ճակատամարտում, իսկ Ռուբենը սպանվել է գերության մեջ։