Թբիլիսում Հոմոֆոբիայի միջազգային օրվան նվիրված շքերթը ավարտվել է բախումներով: Վրաստանի ՆԳՆ  Известия պարբերականին նշել են, որ կան վիրավորներ, սակայն հստակ թիվը չի նշել, իսկ առողջապահության նախարարությունը հայտնել է որ շուրջ 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է դարձել, որ բախումների ժամանակ տուժել են ոչ միայն գեյ շքերթի մասնակիցները, այլ նաև ուղեկցող ոստիկանները:

Բախումները սկսվել են այն պահին, երբ ոստիկանությանը արդեն հաջողվել էր դուրս բերել գեյ շքերթի մասնակիցների մեծ մասին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից: Այդ ժամանակ սեռական փոքրամասնություններին դեմ մոտ 10.000 մարդ կոտրել է իրավապահ մարմինների շրջափակումը և նույնասեռականների վրա նետել քարեր:

Շքերթի մասնակիցները, փորձելով խուսափել քարերից փախել են հրապարակին հարակից փողոցներ, որտեղ նրանց վրա հարձակվել և սկսել են ծեծել: Այդ ընթացքում նաև կոտրել են ոստիկանի ոտքը, որը փորձել է կանխարգելել բախումը: Գլխի վնասվածք է ստացել նաև հրապարակում աշխատող լրագրողը:

Հարձակվողները համարում են, որ ճիշտ են վարվել` թույլ չտալով սեռական փոքրամասնություններին ակցիաներ կազմակերպել:

«Ցանկանում են հավաքվել թող հավաքվեն իրենց ակումբներում կամ տներում: Դա իրենց իրավունքն է: Սակայն բոլոր վրացիների համար սուրբ Ռուսթավելի փողոց մենք նրանց չենք թողնի»,- այս մասին հայտնել է գեյ շքերթին դեմ հանդես եկող մարդկանցից մեկը:

Մայիսի 16-ին սեռական փոքրամասնություններին ակցիաների արգելման կոչով հանդես էր եկել եկեղեցին, որը վրացիների մոտ մեծ հեղինակություն ունի, սակայն կառավարությունը խոստացել էր ապահովել գեյ շքերթի մասնակիցների անվտանգությունը: