ԺԻՐԱՅՐԻ ԴԱՍԸ

Երբ 2 տարի առաջ նոր տուն էի տեղափոխվել, և, երբ ընկերներիս առաջին անգամ հրավիրեցի ճաշի, բազմատեսակ խորտիկներ էի պատրաստել։ Ժիրայրը կանգնած նայեց սեղանին և ասաց, «Ամոթ է մեր երկրի համար այս ծանր օրերին այսպիսի սեղան նստել»։ Ես ամաչեցի։ Դա հանդիմանանք էր։

Այդպիսին է իմ հարազատ, համեստ ու անփոխարինելի ընկեր Ժիրայրը, որը սեղան նստելիս ձեռքը ամենավերջինն է մեկնում հացին։

Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից: