«Այնպիսին, ինչպիսին և՛ ռուսական, և՛ ֆրանսիական կողմի համար է: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տևում և շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար է տևում, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք դրանք»,- ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Որպես մարդ, ով երկար տարիներ զբաղվում է բանակցություններ վարելով, կարող եմ ասել,որ բանակցությունները չեն կարող համարվել հաջող, եթե կողմերից որևէ մեկը ստիպված է լինում գնալ զոհողությունների և զիջումների: Բանակցությունները հաջողված կարող են համարվել, երբ շահում են երկու կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները: Ամբողջ տարածաշրջանն է արժանի դրան, որպեսզի ապրի խաղաղության և անվտանգության մեջ»- մանրամասնել է նա:

Ուորլիքը մասնավորապես ասել է, որ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Դա կարգավորման պայմաններից մեկն է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի ներկայությունը: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են:

«Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու միջոց գտնելու նպատակով և հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները»,- ասել է նա: