«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տարբեր մեկնաբանություններ են հնչում: Իշխանության ներսից մեկն ասաց․ «Ցուցանիշները շատ վատ են, ոչինչ չկարողացավ անել, դեռ մի բան էլ ամեն ինչ ավելի վատացավ, նախ՝ որովհետև ինքը չէր կարող, թաթախված լինելով բիզնեսի և կոռուպցիայի մեջ, շրջապատված խնամի-ծանոթ-բարեկամներով, և երկրորդ` չուներ համապատասխան կադրեր, որոնք կկարողանային բան փոխել, հավատարիմ ծառայեին երկրին: Ում նշանակում էր, ինչ-որ մեկի մարդն էր, որի դարդը չէր երկրի հոգսը, այլ մտածում էր, թե ինչպես կուտակի, քանի որ կարող է մի օր պաշտոնի չլինի: Նայեք կադրերին ու կհամոզվեք, պատահական մարդ չկա»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: