«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեկ շաբաթից ավելի է՝ Արագածոտնի մարզի Ուջան, Բյուրական, Աղձք, Արուճ, Ագարակ և այլ գյուղեր զրկված են ոռոգման ջրից։ Գյուղացիները չեն կարողանում ջրել այգիները, և աշնան բերքը վտանգված է։ Այս գյուղերի ոռոգումն իրականացվում է Շամիրամի ջրանցքից։ Պատճառը մարզի Կարբիի ձորում կառուցված ՀԷԿ-ն է, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Նշված ընտրատարածքից պատգամավոր Արագած Ախոյանը մեր զրույցում հայտնեց, որ անցյալ տարի էլ է նույն պատմությունը կրկնվել. «Այո, աշնանային բերքը փչացավ։ Հիմա էլ գյուղացիներն ահազանգել են ինձ, բերքը փչանում է, բանկերում վարկեր ունեն, իրենց տարեկան եկամուտն է կորում, անցյալ կիրակի զանգ տվեցի մարզպետին, Գյոզալյանը մեկ օրով ջուրը միացրեց, էլի անջատեցին, մարդկանց ոչ միայն ջրից են զրկում, այլև հույս ու հավատից»։ Պատգամավորը պատրաստվում է այսօր մեկնարկող նստաշրջանում բարձրացնել այս հարցը»»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: