ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում Կարեն Կարապետյանը հավաստիացրել էր, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: