Դեռևս մի քանի ամիս առաջ մամուլը բազմիցս անդրադարձել էր, որ ընտրությունների ավարտից հետո, գազի գինը պետք է բարձրանար:
Եվ ահա ընտրություններն ավարտվեցին, իսկ գազի գինը բարձրանում է, ահա սա է հանրության այն լայն զանգվածի քննարկման թեման, որ վերջին օրերին խուճապ է ստեղծել երկրում:
«Այս թանկացումները վաղուց էին որոշված»,- քաղաքագետ Երվանդ Բոզոյանը YerevanNews.am-ի հետ զրույցում շրջանառվող լուրերը իր քաղաքագիտական վերլուծությամբ հաստատեց:
Վերջինիս խոսքով, հայաստանյան իշխանությունները պարզապես սպասում էին, որ այս ամենը հրապարակվի ընտրություններից հետո միայն:
Կատարվեց այն ինչ եղավ: Մտահոգ, հասարակական գիտակցություն ունեցող և իր իրավուքների համար պայքարող հասարակության մի «ստվար» զանգված այսօր ոտքի է կանգնել, որպեսզի պայքարի:
«Նեղ շրջանակներում բոլորն էլ գիտեին, որ գազի գնի բարձրացման խնդիր կա, քանի որ ռուսներն այս խնդիրը վաղուց էին դրել և հանրությունը իմացավ դրա մասին այն ժամանակ, երբ ընտրություններն ավարտվեցին»,- մեզ հետ զրույցում հայտարարեց քաղաքագետը:
Ինչպես քաղաքագետն է նշում, «Ռուսաստանը մեր հասարակության նեղ շերտին զգուշացրել էր», սակայն նրանք լռում էին բոլորիս հասկանալի պատճառնելով, որոնք կրկին «կեղտոտ» քաղաքականության արդյունք են կազմում:
«Եթե գազի գինը թանկացավ, ապա այն իր հետքը կթողնի բոլոր ապրանքատեսակների վրա, քանի որ գազը համակարգած ապրանք է: Ըստ էության, գազը օգտագործում են գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները և արդյունքում գազի գնի բարձացումը կխթանի բոլոր տեսակի ապրանքների գնի բարձրացմանը, և մենք մեծ միգրացիոն ալիք կունենաք»,- կանխագուշակում է քաղաքագետը:
Վերջինս կարծում է, որ իշխանությունները կանխագուշակում էին, թե ժողովուրդը ինչ ըմբոստություն ցույց կտա հերթական «սոցիալական հարված»-ի դեպքում և հետևաբար հենց այդ պատճառով էլ նրանք լռեցին:
«Իշխանությունները շատ լավ գիտեին, որ եթե այդպիսի քայլի գնային մինչև ընտրությունները, ապա սա լուրջ պրոբլեմներ կառաջացներ: Եվ այն վերացական ձևակերպումները` «Ապահով Հայաստան», «Ավելի լավ Երևան», իրատեսկան չէր լինի և հիմա, երբ նրանք մասսայական ընտրակաշառքներով վերարտադրվել են և այսօր, երբ արդեն լուրջ վտանգ չեռ տեսնում, հանգիստ կարող են ասել, սա է խնդիրը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ելիզավետա Ասատրյան