«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը՝ հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է, թե հազիվ իրենց ձեռքը «մի նորմալ մարդ է ընկել», ու իրենք բոլորը պիտի օգնեն նրան:

«ՉԻ» – Եթե մենք ճիշտ ենք հասկացել՝ Սեյրանը (հավանաբար գեներալ Մանվելի, Շմայսի ու մյուսների հետ) մտադիր է օգնել տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանին ու սովորեցնել, թե ինչպես պիտի նա ղեկավարի տնտեսությունը:

Սամվել Ալեքսանյանն էլ երևի խորհուրդներ կտա, թե ինչպես պայքարել մենաշնորհների դեմ, Սուրիկ Խաչատրյանը դասախոսություններ կկարդա շարքային քաղաքացիների հետ հարաբերվելու կանոնների մասին, Գալուստ Սահակյանը հռետորաբանության դասեր կտա, և ուսուցիչների ու խորհրդականների այդպիսի թիմով նոր վարչապետն, իհարկե, սարեր շուռ կտա: Կամ էլ՝ իրեն շուռ կտան ուսուցիչներն ու խորհրդականները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: