«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համակուրսեցիներ են:
Երեկ «Ժողովուրդ»-ը Սահակյանից փորձեց պարզել, թե ինչու Գևորգ Կոստանյանը իրեն նշանակած մարմնին՝ Ազգային ժողովին, հրաժարականի դիմում չներկայացրեց, չնայած այդ պահանջը հստակ ամրագրված է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում: Իրավիճակը Սահակյանը հետևյալ կերպ ներկայացրեց. «Հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց նոր Սահմանադրությամբ այդ հրաժարականների հետ կանչելու սկզբունքը մենք կանոնակարգ օրենքով նաև կանոնակարգել ենք, թե ինչպես են ԱԺ կողմից ընտրված պետական պաշտոնյաները, տարբեր մարմինների ղեկավարները ներկայացնում իրենց հրաժարականը:
Նոր կանոնակարգով այդ ամենը կանոնակարգված է: Հիմա Սահմանադրությամբ տրված է, որ դատախազին նախագահը ներկայացնում է, ԱԺ-ն ընտրում է, և հրաժարականն էլ ինքը ներկայացրել է հանրապետության նախագահին, և հանրապետության նախագահն էլ, որպես ներկայացնող մարմին, ընդունել է գլխավոր դատախազի հրաժարականը և տեղյակ պահել կամ ուղարկել ԱԺ»:
Մի խոսքով, այդպես էլ անհասկանալի մնաց, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջների կատարմանը ով պետք է հետևի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: