ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արթուր Դավթյանը պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»:
Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինելու. Գլխավոր դատախազի թեկնածու
Հարցին, թե ինչու է այդ գործերին մասնակցություն ունենալուց հետո նրա պաշտոնը բարձրացել, Ա. դավթյանը պատասխանեց. «Ճիշտ հասցեատերը ես չեմ, այդ հարցերը պետք է ուղղեիք անձանց, ովքեր բարձրացրել են»: