«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից. Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը սառել Է։ Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ, կալանավորված անձինք չկան։ Դա մեր զրույցում հաստատեց նաև Իսրայելյանի կինը Ռուզաննան։ Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ այս գործով ամուսինը հարցաքննվել Է մեկ անգամ։ «Այս պահին ոչ մի նորության չունենք, ոչ մի բան Էլ չկա, գործ չի ընթանում»,–ասաց նա։

Ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի ասելով, որ գործ չի ընթանում, Ռուզաննան այլևս չցանկացավ պատասխանել հարցերին և անջատեց հեռախոսը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից սույն գործի հետ կապված մեր հարցերին խոստացան պատասխանել այսօր։ Հիշեցնենք, Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել Է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցին պատմել Էր, թե ինչպես Է Ալեքսանյանն առևանգել իրեն, խլել բիզնեսները։ Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրգործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։