Կաննի Novotel հյուրանոցում հինշաբթի գիշեր լույս ուրբաթ առևանգվել են մեկ միլիարդ դոլար արժեքով գանձեր: Chopard շվեցարական կազմակերպության զարդերը նախատեսված էին Կաննի կինոփառատոնին մասնակցող աստղերին վարձով տալու համար:

«Զարդերը առևանգվել են երկաթե պահարանի հետ, որտեղ պահվել են զարդերը»,- այս մասին հայտնել է ոստիկանության աշխատակիցը: Novotel հյուրանոցի տնօրենները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը: Chopard կազմակերպությունը, որը պատրաստում է «Ոսկե արմավենին» նույնպես դեռևս  չի մեկնաբանել:

Այս տարի փետրվարին Կաննում օրը ցերեկով տեղի էր ունեցել մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ 150 լյուքս ժամացույցների գողություն: Այս մասին հաղորդում է RFI-ը: