Ասում են՝ ամերիկյան զինուժը թուրք-սիրիական սահմանին գտնվող Թալ Աբյադ քաղաքի տների վրա բարձրացրել է ԱՄՆ դրոշները՝ որպես զգուշացում Թուրքիային, որ այս հատվածում հարձակումներ չիրականացվեն քրդական ուժերի դեմ:
Վերջին օրերին Սիրիայի հյուսիսային այդ քաղաքի վրա մի շարք հարձակումներ են եղել, այդ թվում՝ ռմբակոծություններ Թուրքիայի տարածքից (Թալ Աբյադը գտնվում էր Իսլամական պետության վերահսկողության տակ, և 2015 թ. հունիսին նվաճվեց քրդական ուժերի կողմից: Արդյունքում միավորվեցին Քոբանի և ալ-Ջազիրա քրդաբնակ հատվածները):
Հավանաբար թուրքերը (կամ նրանց կողմից սատարվող սիրիական ընդդիմադիր ուժերը) առավել լայն ռազմգործողությունների են նախապատրաստվում սիրիական Թալ Աբյադի ուղղությամբ:
Վերոշարադրյալը նշանակում է, որ թուրք-սիրիական սահմանի որոշ շրջաններում, ինչպես նաև Սիրիայի ներսում՝ թուրք-քրդական շփման հատվածներում, ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթանում:
Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: