Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11.34-ին, ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Ալավերդի քաղաքի Թումանյան և Փիրուզյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, հենապատի վրայից ընկել է Դեբեդ գետը:

Փրկարարները գետից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ.1958թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։