Բաքվում դպրոց է բացվում, Երևանում՝ ...
Երեկ ադրբեջանական մամուլը քրքրելու ընթացքում մի նյութ կարդացի ու վրաս ահավոր ազդեց: Նյութը բանակի, զենքերի ու ընդհանրապես զինվորական թեմաների մասին չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական դպրոցի բացմանը ներկա գտնվեց Բաքվում: Բաքվում այս մի քանի ամիսները ընթացքում արդեն մի քանի դպրոց է բացվել: Հայաստանում սեպտեմբերի 1-ին զգալի կրճատվել է առաջին դասարանցիների թիվը: Հայաստանում վերջին անգամ չեմ հիշում, թե երբ է դպրոց բացվել: Հյուրանոցներ ու զվարճանքի այլ վայրեր, որքան ցանկանաս, բայց դպրոց... չեմ հիշում... այնպես չէ որ տարիքս առել եմ ու հիշողությունս դավաճանում է, մեզանից քչերը, նույնիսկ ոչ ոք, չի հիշի այդպիսի արարողություն, որին նույնիսկ երկրի նախագահը մասնակցած լինի:
«Բաքվում հերթական դպրոցն է բացվել...» նախադասությունը ահավոր ազդեց վրաս, ոչ թե նրա համար, որ թշնամու երկրում դպրոց է բացվում, այլ որ մեր դպրոցները կանգնած են փակվելու եզրին, իսկ մենք հյուրանոցներ ենք բացում:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: