Փետրվարի 18-ին լրանում է Ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետների և  Երևանի քաղաքապետին առաջարկելով  դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Միաժամանակ, հայտարարվել է շարադրությունների մրցույթ` «Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» թեմայով, որին կարող են մասնակցել  դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: