«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին զուգահեռ նաև կառուցվածքային փոփոխություն է սպասվում. ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարանջատվի հարկային և մաքսային ծառայությունների:

««ՀԺ»-ն գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին՝ տվյալ դեպքում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որպեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտների հոսքը և ստվերային շրջանառությունը:

Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը կարող է նշանակվել մաքսային ծառայության պետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: