«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը:
«Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձևափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում և այլն:
Կառավարության կառուցվածքին վերաբերող կարևորագույն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային և մաքսային ծառայությունների: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում է իր կադրերին նշանակել այդ ոլորտում:
ՊԵԿ-ի բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում:
Կա նաև Էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց և նման մի շարք այլ նախագծեր:
Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաև համաներման մասին նախագիծը, բայց մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ՝ մինչև տարեվերջ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: