Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1938 թ. ծնված Կ. Ի.-ի դին: