Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շաբաթ մայիսի 18-ին ստորագրել է օրենք միասեռականների ամուսնության մասին, որը հնարավորություն է տալիս նաև ամուսնական զույգին որդեգրել երեխաների: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը` այսպիսով դառնալով աշխարհում միասեռականների ամուսնությունը օրինականացնող 14-րդ պետությունը:

Միասեռականների ամուսնության օրինականացումը Օլանդի նախընտրական արշավի գլխավոր կետերից մեկն է եղել: Միասեռականներին երեխաներին որդեգրել թույլտվության քննարկումները շարունակվել են մի քանի ամսվա ընթացքում:

Այսպիսի օրենքի ընդունման դեմ կտրուկ հանդես է եկել աջակողմյան ընդդիմադիր թևը, իսկ ընդդիմադիրները սկսել են բողոքի ցույցեր կազմակերպել արդեն խորհրդարանում դրա քննարկումներից առաջ: Ընդդիմադիրների ամենազանգավածային բողոքի ակցիան տեղի է ունեցել մարտին Փարիզում, երբ Փարիզի փողոցներ են դուրս եկել մի քանի հարյուր հազար ցուցարարներ:

Չնայած բողոքի ակցիներին օրենքին հաջողվել է անցնել քննարկումների բոլոր փուլերը: Վերջին արգելքը նրա ճանապարհին վերացվել է մայիսի 17-ին, երբ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը ընդունել է, որ միասեռական ամուսնությունների օրենքը համապատասխանում է երկրի սահմանադրությանը: