«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին վիրահատելու են: Նրա կինը նշեց, որ այս պահին հիվանդանոցում են, սակայն դեռ վիրահատությունը չի սկսվել: Վիրահատելու են նրա ոտքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29­-ին ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթի հետևանքով Արմեն Լամբարյանը վիրավորում էր ստացել։ Ավելի ուշ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արմեն Լամբարյանին կալանավորելու միջնորդությունը։