Վրաստանի ՆԳ նախագար Գեորգի Մհեբրիշվիլին լրագրողների հայտնմել է,որ եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի մուտք գործել Վրաստան,ապա կձերբակալվի...Սա Վրաստանի իշխանությունների արձագանքն է Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլիին,որը մի քանի օր առաջ հայտարարել էր,որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում սպասվող պարլամենտական ընտրություններից առաջ մտադիր է իր կուսակցության՝"Միացյալ ազգային շարժման" շտաբը բացել Թուրքիայում՝ Վրաստանի սահմանին մոտ,իսկ առաջին exit poll-ի արդյունքների հրապարակումից հետո վերադառնալու է Վրաստան...Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալու "անխուսափելիության" մասին է նաև հայտնել Սաակաշվիլիի կինը՝Սանդրա Ռուլովսը,ով ևս առաջադրվել է Զուգդիդիի շրջանից մեծամասնական համակարգով...
Հիշեցնեմ,որ Վրաստանի իշխանությունները երկրի նախկին նախագահին նկատմամբ հետախուզում են հայտարարել՝մեղադրելով մի շարք ծանր հանցագործությունների մեջ...
Հ.Գ.Տեսնե՞ս մի օր գալու է,որ մեր մոտ էլ կառավարությունում նստած մի շարք պրիմիտիվ ԳՈՂԵՐԻ հանդեպ քրեական գործեր հարուցվեն...Համոզված եմ,ոչ Սաակաշվիլին իր հայրենիքին այդքան վնաս չի տվել որքան մեր իշխանական վերնախավում պատսպարված մանր պրիմիտիվ գողերը Հայաստանին...
Գագիկ Համբարյանի