«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Աբրահամյանի պաշտոնանկությունը պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, մարզպետն Արգամիչի «մարդն» է, մարզպետարանն էլ ավելի շատ ԲՀԿ-ականներով է համալրված, քան ՀՀԿ-ականներով։ Ռ. Աբրահամյանին են նաև վերագրում որոշ համայնքներում ՀՀԿ ձախողումը սեպտեմբերի 18-ին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: