Սեպտեմբերի 26-ին Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

Առաջնագծում նրանք հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: