ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրել է հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին, անցկացվելու են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, և ավագանու կազմից էլ ընտրվելու է քաղաքապետը։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը կատարվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը, և սեպտեմբերի 9-ից սկսվել է նախընտրական քարոզչությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։