«Եվրատեսիլի» երգի փառատոնի կազմակերպիչները որոշել են խախտել ավանդությունը և բացումը տեղի չի ունենալու անցած տարվա հաղթող երգով: Շվեդացի Լորինի փոխարեն եզրափակիչը բացել է փառատոնի մասնակիցների շքերթով:
«Եվրատեսիլի» մասնակիցները անցնելու են հանդիսատեսների գլխին կախված կամրջի վրայով հատուկ փառատոնի մասնակիցների համար գրված Աբբա խմբի «Եվրատեսիլի» հիմնի ներքո,որը կատարվելու է երգչախմբի կատարմամբ: Բոլոր 26 մասնակիցները իրենց ելույթների հերթականությամբ անցնելու են իրենց դրոշներով: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
Միանգամից այդ ներկայացումից հետո սկսվելու է շոուի հիմնական փուլը և առաջինը հանդես է գալու Ֆրանսիան ներկայացնող Ամանդա Բուրժուան: Հայաստանը ներկայացնող Դորիանսը ելույթ է ունենալու 12-րդը:
Հիշեցնենք, որ երգի մրցույթի հաղթողը ընտրվելու է հանդիսատեսների քվեարկությամբ և ժյուրիի որոշմամբ: Հաղթողը իր հետ տանելու է բյուրեղյա խոսափողը: Այս մասին հաղորդում է Дни.ru-ն: