«Շարունակում են ամենատարբեր լուրերը շրջանառվել Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակի վերջերս տեղի ունեցած ցավալի ինքնասպանության դեպքի շուրջ։ Մինչդեռ հարազատները, մասնավորապես՝ Արշակի ավագ եղբայր Արտակ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հետևյալն ասաց.
–Ուղղակի անտանելի է, երբ մեր ողբերգությունը փորձում են քաղաքականացնել։ Ինչքան էլ մեզ համար ցավալի է ընդունել, բայց եղբայրս ինքնասպան է եղել։ Ուղղակի խնդրում եմ, որ ոչ ոք դա չքաղաքականացնի։
Իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկություններ են տարածում, որը մեր կորստի ցավը ավելի է խորացնում։ Եղբորս դին հայտնաբերել ենք նկուղում՝ միակ իրականությունը սա է։ Եվ ոչ թե, ինչպես մամուլն է գրում՝ ավտոտնակում։ Այո, մեզանից ոչ ոք չէր սպասում նման բան, բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ, եղբայրս ինքնասպան է եղել, ու դա փաստ է, որքան էլ մենք չուզենանք դրան հավատալ»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: