ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Այդ մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:
Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:
Նրա խոսքով՝ նման հակամարտությունները «բարդ են, բայց կարելի է տեսնել» դրանք անցյալում թողնելու միջոցներ, «եթե մարդիկ ընդունեին որոշակի համալիր լուծումներ»: